Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ավելի հաճախ արմավ ուտելու 10 պատճառ. news.am

Ավելի հաճախ արմավ ուտելու 10 պատճառ. news.am

Արմավը ո՛չ միայն շատ համեղ, այլեւ առողջության համար օգտակար սննդամթերք է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում արմավ ուտելու մի քանի պատճառ:

1. Խոլեսթերինը

Արմավն օգնում է արյան մեջ խոլեսթերինի օպտիմալ մակարդակ պահպանել: Ի դեպ, դրան շատ քիչ ճարպ կա, իսկ խոլեսթերին` չկա:

2. Սպիտակուցներ

Արմավը սպիտակուցի լավ աղբյուր է համարվում, որն օգնում է պահպանել լավ մարզական կազմվածքը եւ ամրապնդել մկանային զանգվածը:

3. Վիտամիններ

Արմավում В1, В2, В3 եւ Вվիտամիններ կան, ինչպես նաեւ А1 եւ С: Եթե ամեն օր մի քանի արմավ ուտեք, վիտամինային հավելումներ ընդունելու կարիք չեք ունենա:

4. Ոսկրեր

Արմավը հարուստ է մանգանով, պղնձով, մագնիումով: Այդ բոլոր նյութերն անհրաժեշտ են ոսկրերի առողջության համար եւ օգնում են կանխարգելել օստեոպորոզի առաջացումը:

5. Նյարդային համակարգը

Կալիումի մեծ եւ աղի փոքր քանակության շնորհիվ արմավը դրական է ազդում նյարդային համակարգի վրա` նվազեցնելով ուղեղի կաթվածի ռիսկը: 

6. Երկաթ

Ֆտորից բացի, որն օգնում է պահպանել ատամների առողջությունը, արմավը նաեւ երկաթ է պարունակում, որը խորհուրդ է տրվում դրա պակասից տառապող մարդկանց: Այդ պատճառով վերարտադրողական տարիքի կանանց համար հատկապես կարեւոր է հնարավորինս հաճախ արմավ ուտել:

7. Մարսողություն

Արմավը նաեւ բարելավում է նյութափոխանակությունը եւ օգնում պայքարել փորկապության դեմ:

8. Մաշկը

Արմավում պարունակվող C եւ D վիտամինները բարենպաստ ազդեցություն են ունենում մաշկի առաձգականության վրա եւ դանդաղեցնում են ծերացումը: 

9. Քաշը

Արմավը շաքար, սպիտակուց եւ այլ վիտամիններ է պարունակում, ինչը շատ օգտագործելու դեպքում կարող է հանգեցնել քաշի ավելացման: Սակայն իրականում արմավը, ընդհակառակը, նպաստում է քաշի ավելի լավ վերահսկողությանը:

10. Խումհար

Ասում են, թե արմավը հարբածության վիճակը վերահսկելու հրաշալի միջոց է: Նաեւ օգնում է պայքարել խումհարի դեմ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ